Իտալացի անվանի կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան սոցցանցերում տեսաուղերձ է հրապարակել և հայտնել կարիերան ավարտելու մասին։
38-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա հուլիսից ազատ գործակալի կարգավիճակ ուներ, իսկ նրա վերջին ակումբը «Սալեռնիտանան» էր։
Կանդրևան հանդես է եկել նաև «Լացիոյում», «Ինտերում», «Սամպդորիայում», «Լիվոռնոյում», «Պարմայում» և այլ ակումբներում։ Նա Իտալիայի Ա Սերիայում 502 խաղում խփել է 85 գոլ, կատարել 100 ասիստ։
Կանդրևան 2009-2018թթ. եղել է Իտալիայի ազգային հավաքականի անդամ, 54 խաղում խփել է 7 գոլ, կատարել 13 արդյունավետ փոխանցում։


