Լոնդոնի «Տոտեհնհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ամենայն հավանականությամբ, կհեռացվի զբաղեցրած պաշտոնից:
The Telegraph-ի տեղեկություններով, ակումբի և տնօրենների խորհրդի նախագահ Դանիել Լևին չի ցանկացել անհապաղ արձագանքել իտալացի մասնագետի խոսքերին, սակայն դիտարկում է նրան հեռացնելու տարբերակը հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 28-րդ տուրի արտագնա խաղից հետո (3-3) Կոնտեն քննադատել էր լոնդոնյան թիմի խաղացողներին՝ նրանց անվանելով եսասեր:
ԱՊԼ-ի 28 խաղից հետո «Տոտենհեմը» 49 միավորով չորրորդն է:


