Logo

Անտոնիո Կոնտեն կվիրահատվի

14:52 / 01.02.2023ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է վիրահատության պատճառով բաց թողնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը:

«Անտոնիո Կոնտեն վերջերս ուժեղ ցավ էր զգացել ստամոքսում: Նրա մոտ խոլեցիստիտ ախտորոշվելուց հետո որոշում էր կայացվել հեռացնել լեղապարկը: 

Մասնագետը փետրվարի 1-ին կվիրահատվի և կվերադառնա ակումբ՝ վերականգնվելու: Ակումբում բոլորը նրան մաղթում են հաջողություն»,- ասվում է լոնդոնյան ակումբի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը 2021 թվականից է գլխավորում անգլիական ակումբը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ