Logo

Անտոնիո Սիլվեստրին ցավակցական հեռագիր է հղել Ստեփան Ղազարյանի մահվան կապակցությամբ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 23.06.2020ՍՊՈՐՏ
105286699 2586108121489541 4221169085140348347 o - Անտոնիո Սիլվեստրին ցավակցական հեռագիր է հղել Ստեփան Ղազարյանի մահվան կապակցությամբ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:04

-

-

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովը և վերջինիս նախագահ Անտոնիո Սիլվեստրին ցավակցական հեռագիր են հղել անվանի մարզիկ, մարզիչ և մրցավար Ստեփան Ղազարյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Մեծ ցավով տեղեկացա պարոն Ստեփան Ղազարյանի մահվան մասին։ Նա հրաշալի մարդ և մասնագետ էր, մեծ ուսուցիչ բոլորիս համար։ Հպարտ եմ, որ իմ մասնագիտական կյանքի ընթացքում ծանոթ եմ եղել նրա հետ և հնարավորություն եմ ունեցել շատ բաներ սովորելու։

Ցավոք, Աստծո գործերն անքննելի են։ Ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում պարոն Ղազարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։

Հանգչիր խաղաղությամբ, հարգելի Ստեփան Ղազարյան»,- գրված է հեռագրում։

Ըմբշամարտի մրցաշարերի ժամկետների հետ կապված որոշում է ընդունվել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ