Ամերիկացի երգչուհի Մրայա Քերին ելույթ կունենա Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, հայտնում է Միջազգային Օլիմպիական կոմիտեի կայքը:
Գրեմմիի հնգակի մրցանակակիրը փետրվարի 6-ին, երբ կմեկնարկեն Ձմեռային Օլիմպիական խաղերը, կզբաղեցնի Միլանի «Սան Սիրո» ստադիոնի կենտրոնական բեմը։
Սա Քերիի առաջին ելույթը չի լինի մարզական միջոցառումների ժամանակ, բայց Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ելույթ ունենալը կլինի առաջինը նրա փառահեղ կարիերայում։
Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-ից 22-ը։


