Logo

Անուշ Աղաբալյանը՝ «Միսս Հայաստան 2025»-ի հաղթող

00:15 / 11.06.2025Լուրեր
null

«Միսս Հայաստան 2025» ճանաչվեց Անուշ Աղաբալյանը։ 20-ամյա լեզվաբան Անուշը Շիրակի մարզից է։ Եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները ներկայացան 3 կերպարով՝ ազգային հագուստ, լողազգեստ ևւ երեկոյան զգեստ: Հաղթողին ընտրեց արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներից և տիտղոսակիր գեղեցկուհիներից բաղկացած ժյուրին: Միջոցառումը վարում էին Գրիշա Աղախանյանն ու Մանե Գրիգորյանը

Մրցույթի եզրափակիչ փուլ էր անցել 20 գեղեցկուհի Հայաստանի տարբեր մարզերից։ Միայն Երևանից մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 400 աղջիկ: Իսկ Վիցե միսս տիտղոսին արժանացավ 21-ամյա լոռեցի Մարիամ Խաչատրյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ