Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց «Սանդեռլենդի» հետ:
Զուգահեռ ընթացած խաղում «Բրենթֆորդն» ու «Տոտենհեմը» նույնպես չկարողացան գտնել դարպասի բանալին՝ 0-0:
Արդեն ամփոփված 19-րդ տուրում հունվարի 1-ին կայացավ 4 խաղ, որոնցից երեքում դարպասի գրավում չեղավ: Ժամեր առաջ գործող չեմպիոն «Լիվերպուլը» 0-0 հաշվով էր ավարտել «Լիդսի» դեմ խաղը, իսկ «Քրիստալ Փելաս» - «Ֆուլհեմ» լոնդոնյան դերբիում արձանագրվել էր 1-1 հաշիվը:
19-րդ տուրից հետո «Արսենալը» 45 միավորով առաջին տեղում է, «Ման. Սիթին» 41 միավորով երկրորդն է: Հաջորդում են «Ասթոն Վիլան»՝ 39, «Լիվերպուլը»՝ 33, «Չելսին»՝ 30, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 30: 18-20-րդ տեղում են համապատասխանաբար «Վեսթ Հեմը»՝ 14, «Բարնլին»՝ 12, «Վուլվերհեմփթոնը»՝ 3:
Հունվարի 3-ին կմեկնարկի 20-րդ տուրը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր
«Սանդեռլենդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0-0
«Բրենթֆորդ» - «Տոտենհեմ»՝ 0-0
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


