Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է հունվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անվանացանկը:
Մրցանակի համար կպայքարեն Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի», 6 գոլ, 1 ասիստ), Կոդի Գակպոն («Լիվերպուլ», 3 գոլ, 1 ասիստ), Դին Հեյսենը («Բորնմութ»), Ալեքսանդր Իսակը («Նյուքասլ», 5 գոլ, 1 ասիստ), Ջասթին Կլյուվերտը («Բորնմութ», 5 գոլ, 2 ասիստ), Ժան Ֆիլիպ Մատետան («Քրիստալ Փելաս», 4 գոլ) ու Բրայան Մբեմոն («Բրենթֆորդ», 4 գոլ, 1 ասիստ) :
Հիշեցնենք, որ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը:


