Logo

ԱՊԼ․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները

16:40 / 08.02.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է հունվարի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի մրցանակների հավակնորդների անունները։

Ամսվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Դիոգու Ժոտան («Լիվերպուլ»), Քոնոր Բրեդլին («Լիվերպուլ»), Գաբրիել Մագալյանսը («Արսենալ»), Ռիշարլիսոնը («Տոտենհեմ») և Ալայջա Ադեբայոն («Լութոն Թաուն»)։

Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում են Միկել Արտետան («Արսենալ»), Ռոբ Էդվարդսը («Լութոն Թաուն»), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։

Հաղթողները հայտնի կդառնան քվեարկության արդյունքում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ