Logo

ԱՊԼ-ի ակումբները կողմ են «Մանչեսթեր Սիթիի» հեռացմանը

12:13 / 08.02.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները ցանկանում են, որ «Մանչեսթեր Սիթին» հեռացվի բարձրագույն դիվիզիոնից, եթե ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեղադրանքը հաստատվի, հաղորդում է Sky Sports-ը:

Խոսեպ Գվարդիոլայի թիմի հեռացմանն առաջին հերթին կողմ են «մեծ վեցնյակի» թիմերը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Արսենալը», «Չելսին» և «Տոտենհեմը», սակայն նրանք չեն կարող որևէ ազդեցություն ունենալ հանձնաժողովի որոշման վրա:

Հաղորդվում է նաև, որ «Մանչեսթեր Սիթիին» տիտղոսներից զրկելն անիմաստ կլինի և կառաջացնի խառնաշփոթ, իսկ սովորական տուգանքը մեծ ազդեցություն չի ունենա:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ն չորս տարվա հետաքննությունից հետո «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել է 2009-ից 2018 թվականներին ֆինանսական ֆեյր-փլեյի ավելի քան 100 կանոն խախտելու մեջ:

2009 թվականից հետո մանչեսթերյան ակումբը 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն (2012, 2014, 2018, 2019, 2021 և 2022):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ