L'Equipe-ը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների ցուցակը։
Առաջին տեղում է Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, որի ամսական աշխատավարձը մինչև հարկերի վճարումը կազմում է 2,02 միլիոն եվրո։
Բելգիացուն հաջորդում է նրա ակումբակից Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի հարձակվողը ստանում է ամսական 1,9 միլիոն եվրո աշխատավարձ։
3-4-րդ տեղերը կիսում են եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 1,77 միլիոն եվրո։ Լավագույն հնգյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը՝ ամսական 1,72 միլիոն եվրո աշխատավարձ։


