«Բրենթֆորդի» հարձակվող Իգոր Տիագոն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի` նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
24-ամյա բրազիլացին նախորդ ամիս ԱՊԼ-ում մասնակցել էր 4 խաղի, որոնցում խփել էր 5 գոլ:
Լոնդոնի «Չելսին» գլխավորող Էնցո Մարեսկան էլ ճանաչվել է ամսվա լավագույն մարզիչ: Նախորդ ամիս նրա գլխավորած թիմը հաղթել էր «Տոտենհեմին» (1-0), «Վուլվերհեմփթոնին» (3-0), «Բարնլիին» (2-0) և ոչ-ոքի գրանցել «Արսենալի» հետ (1-1)։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


