«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը, հայտնում է talkSPORT-ը։
Դարպասապահ. Պետեր Չեխ։
Պաշտպաններ. Քայլ Ուոքեր, Ջոն Թերի, Թոնի Ադամս, Էշլի Քոուլ։
Կիսապաշտպաններ. Փոլ Սքոուլզ, Նգոլո Կանտե, Մոհամեդ Սալահ, Էդեն Ազար։
Հարձակվողներ. Դիդյե Դրոգբա, Թիերի Անրի։
Օբի Միկելը «Չելսիում» հանդես է եկել 2006-17թթ., 372 խաղում գրանցել է 6 գոլ ու 12 ասիստ։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


