Logo

Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտը` ըստ Opta-ի

18:31 / 24.11.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի հաղթող դառնալու գլխավոր ֆավորիտն «Արսենալն» է, հայտնում է Opta-ն։

Վիճակագրական ընկերության սուպերհամակարգչի կանխատեսմամբ` լոնդոնյան գրանդը չեմպիոն կդառնա 76,1 տոկոս հավանականությամբ։

Մյուս ակումբների շանսերը գնահատվում են էականորեն ցածր` «Մանչեսթեր Սիթի» (14,1%), «Չելսի» (3,46), «Լիվերպուլ» (2,42), «Ասթոն Վիլա» (1,57), «Քրիստալ Փելաս» (1,17)։ Մյուս բոլոր ակումբների՝ չեմպիոն դառնալու հավանականությունը Opta-ն գնահատել է միայն 1 տոկոս։

Առաջնությունից դուրս մնալու ամենահավանական (94,9%) թեկնածուն «Վուլվերհեմփթոնն» է, որն այդ դեպքում հանդես կգա Չեմպիոնշիփում։ Ըստ կանխատեսման՝ նույն ճակատագրին կարժանանան նաև «Բարնլին» (61,2%) ու «Լիդսը» (61,1%)։

12-րդ տուրից հետո «Արսենալը» 29 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ «Զինագործներին» հաջորդում են «Չելսին» (23), «Մանչեսթեր Սիթին» (22), «Ասթոն Վիլան» (21), «Քրիստալ Փելասը» (20)։ Գործող չեմպիոն «Լիվերպուլը» հավաքել է 18 միավոր և միայն 11-րդն է։

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ