Logo

ԱՊԼ-ի մրցավարական հանձնաժողովը ներողություն է խնդրել «Արսենալից»

09:18 / 14.02.2023ՍՊՈՐՏ
null

Պրեմիեր լիգայի մրցավարական հանձնաժողովի ղեկավար Հովարդ Վեբը պաշտոնապես ներողություն է խնդրել Լոնդոնի «Արսենալից» «Բրենթֆորդի» դեմ Անգլիայի առաջնության 23-րդ տուրի խաղում (1-1) VAR-ի (տեսակրկնությունների համակարգ) թույլ տված սխալի պատճառով:

ВВС-ի տեղեկություններով, կազմակերպությունը, որը պատասխանատու է Անգլիայի առաջնությունում մրցավարության որակի համար, ընդունել է սխալն ու խոստովանել, որ թերացումը մարդկային գործոնի պատճառով է: 

Հիշեցնենք, որ այդ խաղում «Բրենթֆորդի» կազմում գոլային փոխանցում կատարած Կրիստիան Նյորգորը գտնվել էր խաղից դուրս վիճակում, սակայն VAR-ը մինչև վերջ չէր դիտարկել դրվագը՝ չպատկերելով խաղից դուրս վիճակի գիծը: Եթե այն լիներ, գոլը կչեղարկվեր:

«Արսենալը» 21 խաղից հետո 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել։ Փետրվարի 15-ին «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում կհանդիպեն Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ