Logo

ԱՊԼ-ի նախկին դարպասապահն ուշագնաց է եղել ուղիղ եթերում

11:17 / 24.07.2023• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» և իտալական «Միլանի» միջև ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղից առաջ տեղի է ունեցել տհաճ միջադեպ։

Անվանի դարպասապահ, այժմ հեռուստատեսային փորձագետ աշխատող Շակա Հիսլոլը ESPN-ի հաղորդման ժամանակ կորցրել է գիտակցությունը։ Միջադեպի պատճառով հաղորդումն ընդհատվել է գովազդային հոլովակով։ Երբ հեռարձակումը վերսկսել է, մյուս հաղորդավարը հաստատել է, որ նախկին դարպասապահը ուշքի է եկել, նրա հետ ամեն բան կարգին է։

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում 54-ամյա Շակա Հիսլոլը խաղացել է անգլիական ակումբներում, այդ թվում՝ «Վեսթ Հեմում» ու «Նյուքասլում»։ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի նախկին դարպասապահը կարիերան ավարտել է 2007-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ