Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ։
Դաշտի տերերի հաղթական գոլը խաղի 76-րդ րոպեին խփեց ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը։
Երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» օգոստոսի 19-ին կհյուրընկալվի Լոնդոնի «Տոտենհեմին»։
Անգլիայի առաջնություն, առաջին տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1-0
Ռաֆայել Վարան, 76


