Անգլիայի Պրեմիեր լիգայում գնահատել են VAR-ի (տեսակրկնությունների համակարգ) աշխատանքն ընթացիկ մրցաշրջանում, հայտնում է BBC Sport-ը:
Հատուկ վերլուծական բաժինը գնահատել է համակարգի հարյուրավոր որոշումներ՝ դրանցից առանձնացնելով 48-ը, որոնք ամենաբարդերից են եղել: 6 դեպքերում VAR-ը սխալ է գնահատել խաղային իրավիճակը, սակայն 42-ում համակարգի միջամտությունը տեղին է եղել: Եվս 6 դրվագում VAR-ը սխալվել ու ընդհանրապես չի միջամտել:
Անգլիացի նախկին մրցավար Հովարդ Ուեբը, որը մրցավարական հարցերով է զբաղվում ԱՊԼ-ում, կարծում է, որ տեսակրկնությունների համակարգը մեծ օգուտ է բերել Անգլիայի առաջնությանը:


