Logo

ԱՊՕԵԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ

16:20 / 12.12.2024Ֆուտբոլ
null

Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի երկրպագուները Երևանի «Նոայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի խաղից առաջ այցելել են Ծիծեռնակաբերդ:

«Ոչ միայն մեր երկու ակումբների միջև են հաստատվել գործընկերային ամուր կապեր, այլ նաև մեր երկրպագուների։

Այսօր «Նոայի» և ԱՊՕԷԼ-ի երկրպագուները միասին այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին»: Միասին մենք ուժեղ ենք»,- նշված է «Նոայի» սոցցանցերում։

Հիշեցնենք, որ «Նոա» - ԱՊՕԵԼ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 21:45-ին և կլինի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա