Logo

Արաբական ակումբն առաջարկ է կատարել Բերնարդու Սիլվային

12:13 / 24.06.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի նորընծա հաղթող «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալում»:

CBS Sports-ի համաձայն՝ արաբական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»:

Ավարտված մրցաշրջանում Անգլիայի չեմպիոնի կազմում Սիլվան անցկացրել էր 55 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ