Logo

Արաբական ակումբը պաշտոնական առաջարկ է արել Գրիզմանին

09:13 / 25.07.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում:

Marca-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին պաշտոնական առաջարկ է արել Սաուդյան Արաբիայի բրոնզե մեդալակիր «Ալ Հիլյալը», որը պատրաստ է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ տալ 32-ամյա խաղացողին: Ընթանում են բանակցություններ:

2022/23 մրցաշրջանում Գրիզմանն «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 48 խաղի, խփել 16 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ