Logo

Արաբական ակումբը սպասում է Վերատիի պատասխանին

12:10 / 29.07.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը» մոտ է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիի հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է Le Parisien-ը:

Ակումբները համաձայնության են հասել, մնում է ստանալ ֆուտբոլիստի դրական պատասխանը: 

Եթե գործարքը չխափանվի, Վերատին կկնքի 3 տարվա պայմանագիր, իսկ փարիզյան ակումբը կստանա 30 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը ֆրանսիական ակումբի գույները պաշտպանում է 2012 թվականից և անցկացրած 416 խաղում դարձել է 11 գոլի և 61 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ