Logo

Արագ շախմատի ԱԱ. Հայ շախմատիստների արդյունքները 2-րդ խաղային օրվանից հետո

10:45 / 28.12.2023Շախմատ
null

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության երկրորդ խաղային օրը կայացել է 4 խաղափուլ: 9-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն 5,5-ական միավոր վաստակած Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Շանթ Սարգսյանն ունի 5 միավոր, Սամվել Տեր-Սահակյանը՝ 4.5, Մանուել Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը՝ 4-ական, Տիգրան Հարությունյանը՝ 3, Էմին Օհանյանը՝ 2.5:

Կանանց առաջնության 9-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը վաստակել է 5 միավոր, Սուսաննա Գաբոյանը՝ 4, Մարիամ Մկրտչյանը՝ 3.5:

Հիշեցնենք, որ տղամարդկանց առաջնությունն անցկացվում է 13 խաղափուլով, իսկ կանանց պայքարը՝ 11: Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ից 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ