Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը։
Դեկտեմբերի 26-ին կայացած 1-5-րդ տուրերում Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաջող մրցելույթ են ունեցել` վաստակելով 4-ական միավոր։ Նրանք զբաղեցնում են համապատասխանաբար 7-րդ ու 11-րդ տեղերը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մամիկոն Ղարիբյանը 3,5 միավորով 33-րդն է, Արամ Հակոբյանը` 3 միավորով 59-րդը, Հայկ Մարտիրոսյանը՝ 3 միավորով 89-րդը, Ռոբերտ Փիլիպոսյանը` 2 միավորով 159-րդը, Էմին Օհանյանը` 2 միավորով 186-րդը, Արթուր Դավթյանը` 1,5 միավորով 208-րդը։
Ռուսաստանը ներկայացնող Ռուդիկ Մակարյանը 4 միավոր է վաստակել և 18-րդ տեղում է։ ԱՄՆ ներկայացուցիչ Սամուել Սևյանը 3,5 միավորով 54-րդն է, Դավիթ Պառավյանը (Ռուսաստան)` 3 միավոով 67-րդը, իսկ Լևոն Արոնյանը (ԱՄՆ)` նույնքան միավորով 91-րդը։
Մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է դասական շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա)։
Նույնքան միավոր ունեն նաև Արջուն Էրիգայսին (Հնդկաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Վլադիսլավ Արտեմիևը (Ռուսաստան), աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան)։
Դեկտեմբերի 27-ին մրցաշարում կկայանան 6-9-րդ տուրերի պարտիաները, մեկնարկը` ժամը 15:00-ին։


