Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին առաջարկել է ընդգրկվել իր մարզչական շտաբում:
The Athletic-ը տեղեկացնում է, որ Խորվաթիայի հավաքականի ավագը դեռ չի շտապում ընդունել մարզիչ դառնալու առաջարկը, որովհետև մտադիր է շարունակել ֆուտբոլիստի կարիերան:
«Արքայական ակումբը» վերջնական որոշում չի կայացրել Մոդրիչի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում, գործարքի հավանականությունը քիչ հավանական է համարվում:
38-ամյա ֆուտբոլիստը նույնպես իր ապագայի վերաբերյալ դեռ հստակ որոշում չունի: Նա ցանկանում է կենտրոնանալ մրցաշրջանի վերջնամասի ու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վրա:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լուկա Մոդրիչը մասնակցել է 20 խաղի, որոնցից 10-ում ընդգրկված է եղել մեկնարկային կազմում:


