«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մոտ է խաղադաշտ վերադառնալուն՝ հաղորդում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Ամենայն հավանականությամբ, Էրիկսենը մարզական կարիերան կշարունակի Նիդերլանդների առաջնությունում: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Ամստերդամի «Այաքսը», որի կազմում դանիացին ելույթ ունենալու փորձ ունի:
Ավելի վաղ «Ինտերն» իր պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել, որ պատրաստ է լսելու Էրիկսենի տրանսֆերի վերաբերյալ այնպիսի թիմերի առաջարկներ, որոնց առաջնություններում դանիացուն կթույլատրեն խաղալ:
Հիշեցնենք՝ ԵՎՐՈ 2020-ի ժամանակ սրտի կանգից հետո Էրիկսենն իմպլանտացվող կարդիովերտեր դեֆիբրիլյատոր(ԻԿԴ) է կրում, ինչի պատճառով նրան չեն թույլատրում խաղադաշտ դուրս գալ Ա Սերիայում: