ՀՖՖ շտաբ-բնակարանում հուլիսի 14-ին կայացել է Հայաստանի Առաջին խմբի 2022/2023 մրցաշրջանի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Վիճակահանության արդյունքում 12 մասնակից ակումբ ստացել է հետևյալ խաղային համարները, որոնց համաձայն՝ կկազմվի առաջնության խաղացանկը.
- «Վեստ Արմենիա»
- «Արարատ-2»
- «Լեռնային Արցախ-2»
- «Փյունիկ Ակադեմիա»
- «Ուրարտու-2»
- «Շիրակ-2»
- «Ալաշկերտ-2»
- «Սյունիք»
- ԲԿՄԱ-2
- «Գանձասար»
- «Միկա»
- «Արարատ-Արմենիա-2»
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2022/23 մրցաշրջանի մեկնարկային օրը և ամբողջական խաղացանկը հայտնի կդառնան ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկը կհրապարակվի յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ:


