NBCUniversal ընկերությունը և Peacock հոսքային ծառայությունը ծրագիր կստեղծեն՝ լուսաբանելու Փարիզի Օլիմպիական խաղերի կարևորագույն իրադարձությունները, հայտնում է NBC News-ը։
Արհեստական նեյրոնային ցանցով Օլիմպիական խաղերը կլուսաբանվեն մեկնաբան Էլա Մայքլսի ձայնով։ Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը կլուսաբանվեն նաև այս տարբերակով:
Ծրագիրը կոչվելու է «Your Daily Olympic Recap on Peacock», այն կպարունակի Մայքլսի արտահայտությունների շուրջ 7 միլիոն գեներացված տարբեր տարբերակներ:
Հիշեցնենք, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:


