Logo

Առաջին և 500-րդ հաղթանակները նույն թիմի դեմ խաղերում. Մոյեսի նվաճումը

19:33 / 28.08.2025Ֆուտբոլ
null

Շոտլանդացի մասնագետ Դևիդ Մոյեսը մարզչական կարիերայում 500-րդ հաղթանակն է գրանցել, հաղորդում է Opta-ն:

Մոյեսի գլխավորած «Էվերթոնն» օգոստոսի 27-ին Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում հաղթել էր «Մենսֆիլդ Թաունին» (2-0):

Ի դեպ, Մոյեսը 1998 թվականին՝ որպես «Պրեստոնի» գլխավոր մարզիչ, իր կարիերայում առաջին հաղթանակը տարել էր հենց «Մենսֆիլդ Թաունի» դեմ խաղում:

«Պրեստոնից» հետո Մոյեսը մարզել է «Էվերթոնը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալ Սոսյեդադը», «Սանդեռլենդը» և «Վեսթ Հեմը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ