Աշխարհի առաջին ռակետ, լեհ թենիսիստուհի Իգա Սվյոնտեկը «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում 1 ժամ և 6 րոպե տևած պայքարում 6-3, 6-0 հաշվով հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Յասմին Պաոլինիին: Սվյոնտեկի հաջորդ մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Աշխարհի 6-րդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոն US Open-ի առաջին շրջանում 1 ժամ 28 րոպե տևած մրցապայքարում 6-1, 6-3 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քեթրին Հարիսոնի նկատմամբ:
Սոբոլենկոն երկրորդ շրջանում կմրցի էստոնացի թենիսիստուհի Կայա Կանեպիի հետ։


