Logo

Առաջին խումբ. Առաջատարների հաղթանակները և տուրի մյուս արդյունքները

18:39 / 17.05.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում կայացել են 30-րդ տուրի հանդիպումները:

Առաջատար «Վեստ Արմենիան» տնային խաղում 3-1 հաշվով հաղթել է «Սյունիքին»: Երկրորդ տեղում գտնվող ԲԿՄԱ-2-ը հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Միկայի» դարպասը, իսկ լավագույն եռյակը եզրափակող Կապանի «Գանձասարն» արտագնա խաղում 5-4 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիա-2»-ին:

Առաջին խմբի առաջնության 30-րդ տուրի բոլոր արդյունքները

Առաջնության ավարտից երեք տուր առաջ «Վեստ Արմենիան» 72 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և չորս միավորով գերազանցում ԲԿՄԱ-2-ին, որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել: Երրորդ տեղում գտնվող «Գանձասարը» 30 խաղից հետո ունի 63 միավոր:

Ֆոտո՝ «Վեստ Արմենիայի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ