Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում կայացել են 25-րդ տուրի հանդիպումները։
«Գանձասարը», «Միկան», «ԲԿՄԱ-2»-ը և «Արարատ-Արմենիա-2»-ն հաղթանակներ են տարել, իսկ «Ալաշկերտ-2» - «Սյունիք» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի:
25 խաղից հետո «Վեստ Արմենիան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 57 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող «Արարատ-2»-ն ունի 53 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Գանձասարը»՝ 51։
Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն