Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության աշնանային հատվածն ավարտվել է։
Ձմեռային դադարից առաջ առաջատարը «Արարատ-2»-ն է, որը տարեվերջյան խաղում հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության է հասել Կապանի «Սյունիքի» նկատմամբ։ 18 խաղից հետո երևանյան ակումբն ունի 43 միավոր։
Երկրորդ տեղում «Վեստ Արմենիան» է, որը 18 խաղում վաստակել է 41 միավոր։ Եռյակը եզրափակում է «Արարատ-Արմենիա-2»-ը՝ 38 միավոր։ Առաջնությանը մասնակցում են 12 թիմեր։

Առաջին խմբի առաջնության ռմբարկուների ցանկը գլխավորում է «Փյունիկ Ակադեմիայի» ֆուտբոլիստ Վրեժ Չիլոյանը, որը դարձել է 18 գոլի հեղինակ։

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի ու «Արարատի» մամուլի ծառայությունների


