Logo

Առաջին մարզչական փոփոխությունը VBET ՀՊԼ նոր առաջնությունում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 08.08.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
234333179 208211127982438 8048171109595093293 n - Առաջին մարզչական փոփոխությունը VBET ՀՊԼ նոր առաջնությունում

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանի» մամուլի ծառայությունը հետևյալ հրապարակմամբ է հանդես եկել․ «Օգոստոսի 7-ին VBET Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երկրորդ տուրում «Սևանը» մրցակցի հարկի տակ 1։4 հաշվով պարտություն կրեց «Ուրարտուից»։

Հանդիպման ավարտից հետո տեղի է ունեցել հանդիպում մեր ակումբի ղեկավարության ու գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի միջև։ Կողմերը երկկողմանի համաձայնությամբ որոշել են դադարեցնել համագործակցությունը։

«Սևան» ակումբը շնորհակալություն է հայտնում Արմեն Շահգելդյանին կատարած աշխատանքի համար, և ցանկանում հետագա հաջողություններ մարզչական կարիերայում»,- նշված է հայտարարության մեջ:

Առաջին խմբի նախորդ առաջնության հաղթող «Սևանը» VBET Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում 5-2 հաշվով առավելության էր հասել «Վանի» նկատմամբ:

Արթուր Դավթյանի խորհրդանշական հարվածը, «Ուրարտուի» կամային հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ