Logo

Առաջին փորձը. Քրիստիան Կիվուն նշանակվել է Ա Սերիայի թիմի գլխավոր մարզիչ

16:11 / 18.02.2025• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Այաքսի», «Ռոմայի» ու «Ինտերի» նախկին պաշտպան Քրիստիան Կիվուն դարձել է «Պարմայի» գլխավոր մարզիչը, հայտնում է իտալական ակումբը:

Ռումինացի մասնագետի հետ պայմանագրի մանրամասները չեն հրապարակվել:

Կիվուն 2018 թվականից աշխատում էր «Ինտերի» ակադեմիայում՝ մարզելով տարբեր տարիքային թիմեր: «Պարման» նրա մարզչական կարիերայի առաջին պրոֆեսիոնալ թիմն է:

Երեկ «խաչակիրները» պաշտոնանկ էին արել գլխավոր մարզիչ Ֆաբիո Պեկիային:

Պարման Ա Սերիայում 25 խաղից հետո 20 միավորով 18-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ