Աշխարհի առաջին ռակետ, լեհ թենիսիստուհի Իգա Սվյոնտեկը մեկնաբանել է «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ դուրս գալը:
«Շատ ուրախ եմ, որ կարողացա այսպիսի վստահ խաղ ցուցադրել։ Ես պետք է կենտրոնացած մնայի և հաղթահարեի այս խոչընդոտները ամբողջ մրցաշարի ընթացքում։ Ես ուղղակի շարունակեցի դա անել այսօր։
Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ այլ մակարդակով եմ խաղացել»,- Սվյոնտեկի խոսքը մեջբերում է US Open-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Սվյոնտեկը 3-6, 6-1, 6-4 հաշվով առավելության էր հասել աշխարհի 6-րդ ռակետ, բելառուս Արինա Սոբոլենկոյի նկատմամբ:
Լեհ թենիսիստուհին սեպտեմբերի 11-ին եզրափակիչում կմրցի աշխարհի 5-րդ ռակետ, թունիսցի Ունս Ջաբիրի հետ, որը կիսաեզրափակիչում 6-1, 6-3 հաշվով հաղթել էր 17-րդ ռակետ, Ֆրանսիան ներկայացնող Կարոլին Գարսիային:


