FastNews-ը շարունակում է Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք ԲԿՄԱ-ին:
1. Բարձրագույն խմբում իր հոբելյանական՝ 5-րդ մրցաշրջանն ամենահաջողն էր ԲԿՄԱ-ի պատմության մեջ: Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունը թիմն ավարտեց 6-րդ տեղում՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ անցկացրած 30 հանդիպումներում վաստակելով 36 միավոր (10 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 14 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 44-54), ինչը հնարավոր միավորների 40 տոկոսն է:
Մինչև 2024/25թթ. մրցաշրջանը, բանակայինները լավագույն արդյունքը գրանցել էին 2021/22 և 2022/23թթ. առաջնություններում՝ զբաղեցնելով 9-րդ տեղը:
Իսկ նախորդ առաջնությունում ԲԿՄԱ-ն 36 հանդիպումներում վաստակած 27 միավորով (7 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 23 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 32-67) զբաղեցրել էր վերջին՝ 10-րդ տեղը:
2. Սեփական դաշտում անցկացրած 15 հանդիպումներում ԲԿՄԱ-ն 20 միավոր վաստակեց (6 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 7 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 20-23), ինչը հնարավոր միավորների 44,4 տոկոսն է:
Սեփական դաշտում ԲԿՄԱ-ն պարտվել է «Շիրակին» (0-2), «Նոային» (1-2, 1-5), «Վանին» (0-1), «Փյունիկին» (1-2), «Արարատ-Արմենիային» (2-4) և «Ուրարտուին» (0-1):
Հյուրընկալվելիս անցկացրած 15 հանդիպումներում բանակայինների օգտին 16 միավոր գրանցվեց (4 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 7 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 24-31), ինչը հնարավոր միավորների 35,5 տոկոսն է:
Մրցակցի դաշտում ԲԿՄԱ-ն հաղթել է «Վեստ Արմենիային» (5-2), «Գանձասարին» (6-1), «Վանին» (3-2) և «Փյունիկին» (2-1):
3. ԲԿՄԱ-ն թիմային մի քանի ռեկորդներ թարմացրեց: Վաստակած միավորների քանակը (36) գերազանցեց 2022/23թթ. առաջնության լավագույն ցուցանիշը (32 միավոր 36 խաղում): Բանակայինների համար ռեկորդային էին նաև հաղթանակների (10, նախորդը՝ 7, 2022/23, 2023/24թթ.) և խփած գոլերի (44, նախորդը՝ 36, 2022/23թթ.) քանակը:
ԲԿՄԱ-ն խոշոր հաշվով 3 հաղթանակ տարավ՝ առավելության հասնելով «Վեստ Արմենիայի» (5-2, 3-0) և «Գանձասարի» (6-1) նկատմամբ: Դա ևս լավագույն արդյունքն է թիմի պատմության մեջ: Նախկինում բանակայիններն առավելագույնը խոշոր հաշվով 2 հաղթանակ էին տոնել 2022/23թթ. առաջնությունում:
ԲԿՄԱ-ն խոշոր հաշվով 4 պարտություն կրեց («Փյունիկ»՝ 1-4, «Նոա»՝ 0-3, 1-5, «Արարատ-Արմենիա»՝ 0-4):
Առաջնությունում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը 4 անընդմեջ պարտություն կրեց, 3 անգամ 3-ական խաղ անպարտելի մնաց: 30 հանդիպումներից միայն 4-ում թիմի դարպասն անառիկ մնաց, 9 խաղում էլ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասները:
4. ԲԿՄԱ-ի մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 16 հարված, որից իրացվել է 12-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 7 հարվածներից միայն մեկը նպատակին չի հասել. Նարեկ Հովհաննիսյանի հարվածը հետ է մղել փյունիկցի Հենրի Ավագյանը:
Արայիկ Էլոյանը դիպուկ է իրացրել 4 հարվածներն էլ՝ գրավելով Ալեքսեյ Պլոշադնիի («Նոա»), արարատցի Տիագո Գոմեսի, Դանիիլ Պոլյանսկու («Վան») և շիրակցի Սոկրատ Հովհաննիսյանի պաշտպանած դարպասները: Դավիթ Հակոբյանն էլ խոցել է Ալեքսանդր Մելիխովի («Ուրարտու») և Անդրիա Դրագոևիչի («Վեստ Արմենիա») պաշտպանած դարպասները:
Թիմի դարպասին նշանակված 11մ 9 հարվածներից դիպուկ են իրացվել 6-ը: Արման Ներսեսյանը հաղթող է դուրս եկել Արթուր Սերոբյանի («Արարատ-Արմենիա») և գանձասարցի Աշոտ Քոչարյանի հետ մենամարտերում: Իսկ Արթուր Իսրայելյանի («Վեստ Արմենիա») հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից:
Զախար Տարասենկոն («Վեստ Արմենիա»), Մաթեուս Այասը («Նոա»), արարատցի Մուսա Կանտեն, փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոն և գանձասարցի Ուսման Ֆայեն մեկական անգամ գրավել են Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասը: «Նոայի» ռմբարկու Գոնսալու Գրեգորիուն էլ խոցել է Հայկ Ղազարյանի պաշտպանած դարպասը:
5. ԲԿՄԱ-ի խփած 44 գոլերի հեղինակներ դարձան թիմի 11 ֆուտբոլիստներ, մեկական անգամ էլ սեփական դարպասը գրավեցին «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստ Արսեն Եղիազարյանը և «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը:
Գոռ Առաքելյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Պետիկ Մանուկյանը, Կառլեն Հովհաննիսյանը, Ալյոշա Խաչատրյանը, Դավիթ Հակոբյանն ու Լևոն Բաշոյանը բացեցին գոլերի հաշիվը ԲԿՄԱ-ում:
Բոլորից արդյունավետ գործեց Արայիկ Էլոյանը՝ անցկացրած 29 հանդիպումներում խփելով 10 գոլ: Նա առաջին անգամ ճանաչվեց թիմի լավագույն ռմբարկու: Էլոյանն «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանի հետ առաջնության ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստն է: Նա ՀՀ առաջնություններում ԲԿՄԱ-ում խփած 14 գոլով թիմի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում 2-րդ տեղում է: 16 գոլով ակումբի գլխավոր ռմբարկուն ներկայումս «Նոայում» հանդես եկող Գրենիկ Պետրոսյանն է:
Էլոյանը մեկ մրցաշրջանի արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Գրենիկ Պետրոսյանի ցուցանիշը, որը նախորդ առաջնությունում 8 գոլ էր խփել:
Դավիթ Հակոբյանն (6 գոլ) ու Նարեկ Հովհաննիսյանը (5) ընդգրկվեցին Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ի լավագույն ռմբարկուների տասնյակում:
6. Նարեկ Հովհաննիսյանը դարձավ Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Օգոստոսի 9-ին կայացած խաղում նա «Վեստ Արմենիայի» դարպասը գրավել էր 18 տարեկան 3 օրականում՝ դառնալով դուբլի հեղինակ: Հովհաննիսյանը գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանի ցուցանիշը, որը 2021թ. սեպտեմբերի 27-ին «Ալաշկերտի» հետ կայացած առաջնության խաղում ԲԿՄԱ-ում գոլի հեղինակ էր դարձել 18 տարեկան 87 օրականում:
Պետիկ Մանուկյանը (18 տարեկան 280 օրական), Լևոն Բաշոյանն (18 տարեկան 329 օրական) ու Ալյոշա Խաչատրյանը (19 տարեկան 9 օրական) ընդգրկվեցին Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:
7. Առաջնությունում ԲԿՄԱ-ի դարպասի պաշտպանությունը վստահվել էր 2 դարպասապահի: Հիմնական ծանրաբեռնվածությունն ընկած էր Արման Ներսեսյանի վրա, որն անցկացրած 27 հանդիպումներում 46 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,7 գոլ), 4 անգամ դարպասն անառիկ պահեց:
Առաջնության գարնանային հատվածում «Ուրարտուից» տեղափոխված Հայկ Ղազարյանը 3 խաղում 8 գոլ բաց թողեց:
8. ԲԿՄԱ-ի ամենատարեց ֆուտբոլիստը 32-ամյա Արգիշտի Պետրոսյանն էր: «Գանձասարի» հետ մայիսի 26-ին կայացած առաջնության ավարտական խաղում փորձառու պաշտպանը 32 տարեկան 222 օրական էր: Պետրոսյանը Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ում խաղացած ամենատարեց 2-րդ ֆուտբոլիստն է Հայկ Իշխանյանից հետո: Վերջինս բանակայինների կազմում իր վերջին խաղն անցկացրել է 34 տարեկան 48 օրականում:
18-ամյա Նարեկ Հովհաննիսյանը ԲԿՄԱ-ի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր: Իսկ Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Դավիթ Հակոբյանն է, որը թիմի կազմում նորամուտը նշել էր 16 տարեկան 201 օրականում՝ մասնակցելով 2022թ. փետրվարի 26-ին «Փյունիկի» հետ կայացած հանդիպմանը:
9. ԲԿՄԱ-ի կազմում Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի քանակով (123) թիմի ռեկորդակիր Դանիել Աղբալյանը դարձավ 100 խաղի սահմանագիծը հատած ակումբի առաջին ֆուտբոլիստը: Բանակայինների մարզահագուստով հոբելյանական՝ 100-րդ խաղն Աղբալյանն անցկացրել է սեպտեմբերի 25-ին «Ուրարտուի» հետ մրցավեճում:
Աղբալյանը թիմի ռեկորդակիրն է նաև ակումբային բոլոր մրցաշարերում ԲԿՄԱ-ի կազմում անցկացրած խաղերի քանակով (129): Ապրիլի 18-ին «Շիրակի» հետ մրցավեճում Արամ Խամոյանն ակումբային բոլոր մրցաշարերում ԲԿՄԱ-ի կազմում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Մայիսի 4-ին էլ «Փյունիկի» հետ մրցավեճում Միսակ Հակոբյանը դարձավ պաշտոնական մրցումներում 100 խաղի սահմանագիծը հատած թիմի 3-րդ ֆուտբոլիստը:
Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (260) ԲԿՄԱ-ի ամենափորձառու ֆուտբոլիստն Արգիշտի Պետրոսյանն էր: Մարտի 8-ին «Շիրակի» հետ խաղը 250-րդն էր թիմի ավագի համար։
10. ԲԿՄԱ-ն առաջնության ամենակայուն կազմ ունեցող և բացառապես հայ ֆուտբոլիստներով կազմավորված միակ թիմն է: 30 հանդիպումներում Արմեն Գյուլբուդաղյանցն ասպարեզ դուրս բերեց 25 ֆուտբոլիստների: Թիմի ֆուտբոլիստների միջին տարիքն առաջնության ավարտին 20,7 է: Այդ ցուցանիշով ԲԿՄԱ-ն ընթացիկ առաջնության ամենաերիտասարդ թիմն է: Հետաքրքիր է, որ եթե 32-ամյա Արգիշտի Պետրոսյանը բանակայինների կազմում ընդգրկված չլիներ, ապա թիմի ֆուտբոլիստների միջին տարիքը կլիներ 20,2:
Միշել Այվազյանը, Լևոն Բաշոյանը, Սուրեն Ծառուկյանը, Վարդան Թովմասյանը, Ալյոշա Խաչատրյանը, Հայկ Ղազարյանը և Արթուր Ասկարյանը նորամուտը նշեցին ԲԿՄԱ-ի կազմում:
Առաջնության հանդիպումներում ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները 60 անգամ զգուշացվել են, 6 անգամ կարմիր քարտի են արժանացել:
Արգիշտի Պետրոսյանն ու Էդիկ Վարդանյանը 2-ական անգամ հեռացվել են խաղադաշտից, մեկական կարմիր քարտ են ստացել Գոռ Առաքելյանն ու Միշել Այվազյանը: Ստացած քարտերի քանակով (9) ռեկորդակիրն Արգիշտի Պետրոսյանն է:
FastNews-ը ներկայացնում է ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների ցուցանիշները Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում:
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Գոլ |
Զ (Հ) |
1. Նարեկ Հովհաննիսյան |
30 |
5 |
3 |
2. Դանիել Աղբալյան |
30 |
4 |
3 |
3. Արայիկ Էլոյան |
29 |
10 |
5 |
4. Միսակ Հակոբյան |
29 |
7 |
1 |
5. Գոռ Առաքելյան |
28 |
2 |
4 (1) |
6. Պետիկ Մանուկյան |
28 |
1 |
1 |
7. Կառլեն Հովհաննիսյան |
27 |
2 |
7 |
8. Արման Ներսեսյան |
27 |
- 46 |
- |
9. Արգիշտի Պետրոսյան |
27 |
- |
7 (2) |
10. Դավիթ Հակոբյան |
26 |
6 |
1 |
11. Լևոն Բաշոյան |
25 |
3 |
3 |
12. Էդիկ Վարդանյան |
23 |
- |
2 (2) |
13. Մարկ Ավետիսյան |
20 |
- |
5 |
14. Վյաչեսլավ Աֆյան |
19 |
1 |
- |
15. Արամ Խամոյան |
16 |
- |
3 |
16. Համլետ Սարգսյան |
16 |
- |
6 |
17. Մհեր Թառլոյան |
16 |
- |
- |
18. Միշել Այվազյան |
14 |
- |
3 (1) |
19. Ալյոշա Խաչատրյան |
12 |
1 |
- |
20. Սուրեն Ծառուկյան |
10 |
- |
2 |
21. Նարեկ Ջանոյան |
8 |
- |
1 |
22. Արթուր Ասկարյան |
7 |
- |
1 |
23. Ռուբեն Աբրահամյան |
5 |
- |
2 |
24. Վարդան Թովմասյան |
4 |
- |
- |
25. Հայկ Ղազարյան |
3 |
- 8 |
- |