Logo

Արամ Վարդանյանը` Ասիայի չեմպիոն

00:24 / 26.03.2025Ըմբշամարտ
null

Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանը (77 կգ) Հորդանանի մայրաքաղաք Ամմանում դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ասիայի չեմպիոն։

29-ամյա ըմբիշը պայքարն սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել Իբրագիմ Մագոմեդովին (Ղազախստան)։ Կիսաեզրափակիչում նա նույն հաշվով առավելության է հասել հորդանանցի Ամրո Աբեդ Սադեհի դեմ գոտեմարտում։

Եզրափակիչում էլ Վարդանյանը 4-2 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալիին և մեծահասակների մրցաշարերում նվաճել կարիերայի առաջին ոսկե մեդալը։

Արամ Վարդանյանը խառը մենամարտերի անվանի մարտիկ Էդուարդ Վարդանյանի կրտսեր եղբայրն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ