Արամ Ոսկանյանը նշանակվել է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «Սյունիքի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
47-ամյա մասնագետը մարզային ակումբի հետ ստորագրել է երեք տարվա պայմանագիր:
Ոսկանյանը նախկինում գլխավորել էր նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Արարատը», «Ալաշկերտը», «Բանանցը» (այժմ՝ «Ուրարտու»), ղազախական «Ատիրաուն» և Հայաստանի Մ19 հավաքականը:
Ֆոտո՝ «Սյունիքի» մամուլի ծառայություն


