Logo

Առանց Բելինգհեմի ու Ֆոդենի. Անգլիայի հավաքականի հայտացուցակը

11:13 / 04.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։

«Երեք առյուծների» հայտացուցակից դուրս են մնացել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն ու «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլ Ֆոդենը։ Բացակայում է նաև «Էվերթոնի» եզրային հարձակվող Ջեք Գրիլիշը։

Անգլիացիները հոկտեմբերի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Ուելսի հետ, իսկ 5 օր անց ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի K խմբի 6-րդ տուրում Ռիգայում կհանդիպեն Լատվիայի ազգային թիմին։

Անգլիայի ազգային հավաքականի հայտացուցակը՝

Դարպասապահներ՝ Դին Հենդերսոն («Քրիստալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Ջեյմս Թրաֆորդ («Մանչեսթեր Սիթի»)։

Պաշտպաններ՝ Դեն Բըրն («Նյուքասլ»), Մարկ Գեհի («Քրիստալ Փելաս»), Ռիս Ջեյմս («Չելսի»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլա»), Մայլզ Լյուիս-Սքելի («Արսենալ»), Ջարել Քուանսա («Բայեր»), Ջեդ Սփենս («Տոտենհեմ»), Ջոն Սթոունզ («Մանչեսթեր Սիթի»)։

Կիսապաշտպաններ՝ Էլիոթ Անդերսոն, Մորգան Գիբս-Ուայթ (երկուսն էլ` «Նոթինգհեմ Ֆորեսթ»), Ջորդան Հենդերսոն («Բրենթֆորդ»), Ռուբեն Լոֆտուս-Չիկ («Միլան»), Դեկլան Ռայս («Արսենալ»), Մորգան Ռոջերս («Ասթոն Վիլա»)։

Հարձակվողներ՝ Ջարեդ Բոուեն («Վեսթ Հեմ»), Էբերեչի Էզե, Բուկայո Սակա (երկուսն էլ` «Արսենալ»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»), Հարի Քեյն («Բավարիա»), Մարկուս Ռեշֆորդ («Բարսելոնա»), Օլի Ուոթքինս («Ասթոն Վիլա»)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ