Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելվել է իրենց կանանց ու ընկերուհիներին հրավիրել թիմի հյուրանոց:
Bild-ը գրում է, որ «Բունդեսթիմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի կարծիքով ֆուտբոլիստները պետք է կենտրոնանան Եվրո-2024-ի որոշիչ խաղերի վրա, իսկ կանայք ու ընկերուհիները կշեղեն նրանց:
Հատկանշանակ է, որ խմբային փուլում և 1/8 եզրափակիչում Նագելսմանը նման արգելք չէր դրել թիմի վրա:
Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Գերմանիայի հավաքականը մրցելու է Իսպանիայի հետ: Խաղը կկայանա հուլիսի 5-ին:


