Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը ներկայացրել է թիմի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկության համար:
Հայտացուցակում չեն ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու, Սաուդյան Արաբիայի նորընծա չեմպիոն «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն:
Նեյմարը նախորդ տարվա հոկտեմբերից վնասվածքի պատճառով խաաղադաշտ դուրս չի եկել, իսկ Կազեմիրոն վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի առաջին հատվածը:
Բրազիլիայի հավաքականի հայտացուցակն Ամերիկայի գավաթի խաղարկության համար
- Դարպասապահներ. Ալիսոն («Լիվերպուլ»), Բենտո («Աթլետիկո Պարանաենսե»), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»):
- Պաշտպաններ. Դանիլո («Յուվենտուս»), Յան Կուտո («Ժիրոնա»), Արանա («Աթլետիկո Մինեյրո»), Վենդել («Պորտու»), Էդեր Միլիտաո («Ռեալ»), Լուկաս Բերալդո (ՊՍԺ), Գաբրիել Մագալյաեշ («Արսենալ»), Մարկինյոս (ՊՍԺ)։
- Կիսապաշտպաններ՝ Անդրեաս Պերեյրա («Ֆուլհեմ»), Բրունո Գիմարայնս («Նյուքասլ»), Դուգլաս Լուիս («Ասթոն Վիլա»), Ժոաո Գոմես («Վուլվերհեմփթոն»), Լուկաս Պակետա («Վեսթ Հեմ»), Գաբրիել Մարտինելի («Արսենալ»), Ռաֆինյա («Բարսելոնա»), Սավինյո («Ժիրոնա»)։
- Հարձակվողներ՝ Էնդրիկ («Պալմեյրաս»), Էվանիլսոն («Պորտու»), Ռոդրիգո, Վինիսիուս (երկուսն էլ՝ «Ռեալ»):
Հիշեցնենք, որ աշխարհի 5-ակի չեմպիոններն ընդգրկվել են D խմբում, որտեղ կմրցեն Կոլումբիայի, Կոստա Ռիկայի և Պարագվայի հավաքականների հետ: Մրցաշարը կանցկացվի հունիսի 21-ից հուլիսի 15-ը: Մրցաշարի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է: