Logo

Առանց Տրենտի, բայց Բելինգհեմով ու Ֆոդենով

18:47 / 07.11.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։

Անգլիացիները նոյեմբերի 13-ին կմրցեն Սերբիայի հավաքականի հետ, իսկ 3 օր անց կհյուրընկալվեն Ալբանիայի թիմին։

«Երեք առյուծների» կազմ են վերադարձել Ջուդ Բելինգհեմն ու Ֆիլ Ֆոդենը, իսկ հայտացուցակից դուրս է մնացել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։

Անգլիայի ազգային հավաքականի հայտացուցակը՝

Դարպասապահներ՝ Դին Հենդերսոն («Քրիստալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Նիք Փոփ («Նյուքասլ Յունայթեդ»)։

Պաշտպաններ՝ Դեն Բըրն («Նյուքասլ»), Մարկ Գեհի («Քրիստալ Փելաս»), Ռիս Ջեյմս («Չելսի»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլա»), Նիկո Օռայլի («Մանչեսթեր Սիթի»), Ջարել Քուանսա («Բայեր»), Ջեդ Սփենս («Տոտենհեմ»), Ջոն Սթոունզ («Մանչեսթեր Սիթի»)։

Կիսապաշտպաններ՝ Էլիոթ Անդերսոն, («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ»), Ջորդան Հենդերսոն («Բրենթֆորդ»), Դեկլան Ռայս («Արսենալ»), Մորգան Ռոջերս («Ասթոն Վիլա»), Ադամ Ուորթոն («Քրիստալ Փելաս»), Ալեքս Սքոթ («Բորնմութ»):

Հարձակվողներ՝ Ջարեդ Բոուեն («Վեսթ Հեմ»), Էբերեչի Էզե, Բուկայո Սակա (երկուսն էլ` «Արսենալ»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»), Հարի Քեյն («Բավարիա»), Մարկուս Ռեշֆորդ («Բարսելոնա»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ