VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում մրցեցին երևանյան ակումբներ «Արարատն» ու «Արարատ-Արմենիան»: Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում՝ 2-0։
12-րդ րոպեին հաշիվը բացեց «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի հարձակվող Ուգո Ֆիրմինոն: 28 րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկեց նիգերիացի հարձակվող Տենտոն Յենեն: Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց։
«Արարատ-Արմենիան» անցկացրած 2 խաղում («Փյունիկի» հետ հանդիպումը հետաձգվել է) վաստակել է 3 միավոր և 4-րդ տեղում է, «Արարատը» 3 խաղից հետո նույնքան միավորով 7-րդն է:
4-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելու է «Ալաշկերտին», «Արարատը»՝ «Շիրակին»:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր
«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 0-2
Ուգո Ֆիրմինո, 12, Տենտոն Յենե, 40
«Արարատ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը ցուցադրվում էր «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում:


