VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» սկսում է պայքարն ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Մրցաշարի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում հայկական թիմն Ավանի ակադեմիայում կհյուրընկալի էստոնական «Պայդեին»: Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը:
«Արարատ-Արմենիա»․ 45. Վսևոլոդ Երմակով, 2. Ալեմաո, 3. Խուլիո Բուենո, 30. Ռոմերսիո, 4. Արման Հովհաննիսյան, 19. Կարեն Մուրադյան (ավագ), 21. Սոլոմոն Իմե Ուդո, 9. Ագդոն Մենեզես, 11. Ջոնաթան Դուարտե, 18. Արտյոմ Ավանեսյան, 7. Ուգո Ֆիրմինո։
Խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է։
Հիշեցնենք, որ երկխաղյա դիմակայության հաղթողը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի բելգիական «Անդերլեխտի» հետ։
Երբեք ավելի լավ վիճակում չի եղել. Ի՞նչ սպասել «Արարատ-Արմենիայի» մրցակցից (ֆոտո)


