Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Արարատ-Արմենիան» տնային խաղում 3-0 հաշվով հաղթեց Չարենցավանի «Վանին»:
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում դուբլի հեղինակ դարձավ Արթուր Սերոբյանը, մեկ գոլ խփեց Ալվին Թերան:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել հանդիպմանը և պատրաստել ֆոտոշարք։



