«Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց գավաթի նախորդ խաղարկության հաղթող «Ուրարտուին»։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպմանը և պատրաստել ֆոտոշարք։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» չորրորդ տիտղոսը նվաճեց ակումբի պատմության մեջ, բոլորը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ։ Երևանյան ակումբը Հայաստանի սուպերգավաթակիր (2019թ․) ու կրկնակի չեմպիոն է (2019թ․, 2020թ․)։



