«Արարատ-Արմենիան» 4-0 հաշվով հաղթեց «Փյունիկին» և նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի տիտղոսը։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Մարիուս Նուբիսին, մեկ գոլ խփեց Տենտոն Յենեն, իսկ «Փյունիկի» պաշտպան Անտոն Բռատկովը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր։
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթ
«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»` 0-4
Մարիուս Նուբիսի, 3, 78, Տենտոն Յենե, 8, Անտոն Բռատկով, 40 (ինքնագոլ)