Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է վրացական «Սամգուրալիին»:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել նիգերիացի եզրային հարձակվող Տենտոն Յենեն, գրանցվել է նաև մեկ ինքնագոլ: Հուլիսի 7-ին Յենեն նշում է ծննդյան 23-րդ տարեդարձը։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, առաջին խաղում հուլիսի 13-ին մրցակիցը կլինի ալբանական «Էգնատիան»։


