«Արարատ-Արմենիան» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի պաշտպան Հուգո Օլիվեյրայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել միայն պորտուգալական ակումբներում և «Պորտուի» սան է։ Նրա նախորդ ակումբը «Ֆելգեյրաշն» էր, խաղացել է նաև «Վիզելայում», «Օլիվեյրենսեում» և այլուր։
Նախորդ օրերին «Արարատ-Արմենիա» են տեղափոխվել նաև հույն պաշտպան Ալեքսանդրոս Մալիսը, գանացի հարձակվող Փոլ Այոնգոն, պորտուգալացի դարպասապահ Բրունու Պինտուն, բրազիլացի հարձակողական ոճի կիսապաշտպան Վելթոնը, կոլումբացի կիսապաշտպան Խուան Բալանտան, ինչպես նաև ակումբ են վերադարձել Երևանի ԲԿՄԱ-ում վարձավճարով հանդես եկող Արայիկ Էլոյանն ու Արման Ներսեսյանը։